ԻՆՉՊԵՍ ԳՆԵԼ
Fine.am ինտերնետ խանութից գնումներ կատարելու համար հարկավոր է գրանցվել կայքում: Գրանցման մասին ինֆորմացիային կարող եք ծանոթանալ այստեղ:
Գնում կատարելու համար անհրաժեշտ է.
1․ Ընտրել ապրանքը
Ապրանքը կարելի է ընտրել ինչպես որոնման միջոցով, այնպես էլ վերևում գտնվող չորս հիմնական մենյուներից՝ Համակարգչային և գրասենյակային տեխնիկա, Բջջային հեռախոսներ և այլ կապի միջոցներ, Հեռուստացույցներ, վիդեո և ժամանցային տեխնիկա և Կենցաղային տեխնիկա։ Ձախ կողմում գտնվող ֆիլտրերի միջոցով հեշտությամբ կարելի է գտնել նախընտրելի ապրանքը: Ցանկացած ապրանքային խումբ կարելի է ֆիլտրել ըստ արտադրողի, գնի և հիմնական ատրիբուտների: Ապրանքն ընտրելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Դիտել» կոճակը՝ ապրանքի մանրամասն նկարագրությանը ծանոթանալու համար: «Ավելացնել» կոճակը սեղմելուց հետո ապրանքը կհայտնվի զամբյուղի մեջ: Դրանից հետո դուք կարող եք կա՛մ շարունակել գնումները՝ զամբյուղ ավելացնելով այլ ապրանքներ, կա՛մ ձևակերպել պատվերը։
2․ Ձևակերպել պատվերը
Պատվերը ձևակերպելու համար պետք է սեղմել վերևի աջ մասում գտնվող «Իմ զամբյուղը» կոճակը: Զամբյուղում գտնվող ապրանքները կարելի է դիտել և խմբագրել, որից հետո սեղմել «Պատվիրել» կոճակը: Դրանից հետո կբացվի վճարման պատուհանը, որի մեջ անհրաժեշտ է լրացնել վճարման քարտի տվյալները։ Պահանջվող տվյալները ճիշտ լրացնելու դեպքում ձեր պատվերին ընթացք կտրվի, և դուք կստանաք պատվերի ստացումը հաստատող էլեկտրոնային նամակ։ Քանի որ հնարավոր է, որ ձեր պատվերի մեջ լինեն ապրանքներ, որոնք պետք է առաքվեն արտեկրից, մեզ հարկավոր է ժամանակ ստացված պատվերը մշակելու և հաստատելու համար։ Պատվերը տեղադրելուց որոշ ժամանակ անց դուք կստանաք նաև պատվերի ընդունումը հաստատող էլեկտրոնային նամակ։ Հնարավոր է՝ Ձեր պատվերի մեջ լինեն այնպիսի ապրանքներ, որոնք տվյալ պահին անհասանելի լինեն։ Այդ դեպքում մենք կկապնվենք Ձեզ հետ՝ պարզելու արդյոք համաձայն եք, որ պատվերն առաքվի մասամբ։ Չառաքված ապրանքների գումարը անմիջապես հետ կուղարկվի Ձեր քարտային հաշվին։
3. Ստանալ ապրանքը
Դուք կստանաք պատվերի առաքումը հաստատող էլեկտրոնային նամակ։ Պատվիրված ապրանքները առաքվում են Ձեր նշած հասցեով: Առաքման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: