Խնդրում ենք սպասել
Զամբյուղը դատարկ է
Առցանց վճարման նոր համակարգի անցնելու պատճառով ծառայությունը հասանելի կդառնա մարտի 30-ից։
Խնդրում ենք ընտրել վճարման տարբերակը
Ուշադրություն.
Հարգելի՛ հաճախորդ, Դուք ընտրել եք կանխիկ մուտք հաշվին վճարման տարբերակը:
«Պատվիրել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է հետևել Ձեր էլ. Փոստի հասցեին ուղարկված ցուցումներին: Հարցերի դեպքում կարող եք կապվել 011 300-300 հեռախոսահամարով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին:
Հարգելի՛ հաճախորդ,
Սպառողական վարկը տրամադրվում է բոլոր ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ովքեր ունեն փաստաթղթավորված կամ վերլուծությամբ հիմնավորված կայուն եկամուտ
► Վարկի տրամադրման և սպասարկման պայմաններ
- Արժույթ – ՀՀ դրամ
- Վարկի նվազագույն գումարը - 50,000 ՀՀ դրամ
- Վարկի առավելագույն գումարը – 2,000,000 ՀՀ դրամ
- Տևողություն և տարեկան տոկոսադրույք – 12-23 ամիս՝ 16%
24-36 ամիս՝ 18,5%
- Ապահովման միջոց – մինչև 3 անձի երաշխավորություն կամ ֆինանսական հոսք: Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական այլ վարկերը տրամադրվում են վարկառուի ֆինանսական հոսքի կամ միայն երաշխավորության հիման վրա: Կախված վարկի գումարի մեծությունից և վարկունակության գնահատման արդյունքներից, կարող է պահանջվել առավելագույնը մինչև 3 անձանց երաշխավորություն:
Ընդ որում, այն դեպքում, երբ Դուք աշխատավարձը ստանում եք Ակբա բանկի միջոցով, ապա մինչև 500,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում կարող է չպահանջվել երաշխավորություն: Ինչպես նաև եթե վերջին 6 ամիսների ընթացքում աշխատավարձն անընդմեջ ստանում եք Ակբա բանկի միջոցով, մինչև 1 մլն ՀՀ դրամ վարկերի դեպքում ևս կարող է չպահանջվել երաշխավորություն:
► Վարկ ստանալու համար անհրաժեշտ է
Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ
Լրացնել օնլայն հայտ www.acba.am կայքում,
► Վարկ ստանալու համար մասնաճյուղ մոտենալիս անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ,
- Տեղեկանք աշխատավայրից և/կամ եկամուտները հավաստող փաստաթուղթ,
- Երաշխավորող անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ:
Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական այլ վարկերը տրամադրվում են ինչպես գրանցված աշխատող հանդիսացող անձանց, այնպես էլ այն անձանց, ովքեր
- ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ կամ շարժական գույք, որը տրված է վարձակալության և առկա է օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագիր (անշարժ գույքի վարձատվության դեպքում վարձատվությունը պետք է ունենա նոտարական հաստատում և գրանցված լինի ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից),
- ստանում են աշխատանքային կամ զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակ,
- զբաղվում են ձեռնարկատաիրական գործունեությամբ,
- զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ,
- վերջին 5 ամիսների ընթացքում առնվազն 5 անգամ օգտվել են Բանկի «Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով» ծառայությունից, և ծառայությամբ ստացված փոխանցումների միջին ամսական գումարը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:
Ընդ որում, խորհուրդ ենք տալիս մինչ վարկային պայմանագրերը ստորագրելը մանրամասն ծանոթանալ նաև Ձեզ տրամադրվող վարկի էական պայմանների անհատական թերթիկին:
Պատվեր տեղադրելու համար խնդրում ենք ավելացնել առաքման հասցե
Պատվեր տեղադրելու համար խնդրում ենք մուտք գործել համակարգ